Sidolux profi – Սիդոլյուքս Պրոֆի բորբոսի, սնկի հետքեր մաքրող միջոց
Sidolux profi բորբոսի, սնկի հետքեր մաքրող միջոցը նախատեսված է բորբոսի, սնկերի, քարաքոսերի, մամուռի, ջրիմուռների հետքերի մաքրման համար։ Մաքրող միջոցը նախատեսված է լոգախցիկների, լվացարանների, սալիկների և այլ մակերեսների համար
Մաքրող միջոցը համապատասխանում է կերամիկական, ՓՎՔ, գիպսային, քարե և այլ մակերեսների մաքրման համար։
Առավելություններ
- Հեշտությամբ հեռացնում է բորբոսը, սունկը, մամուռը մաքրվող մակերեսից
- Արդյունավետ է քարաքոսերի, ջրիմուռների հեռացման համար
- Նախատեսված է լոգախցիկների, լվացարանների, սալիկների մաքրության համար
- Կարելի է կիրառել նաև այլ մակերեսների մաքրության համար
- Պրոսեֆիոնալ մաքրող միջոց, որը կապահովի կատարյալ մաքրություն
Ծավալը՝ 750 մլ
Օգտագործման եղանակ
Մաքրող միջոցը ցողել մաքրվող մակերեսին, թողնել 20-30 րոպե, այնուհետև մաքրել խոնավ կտորով կամ կոշտ խոզանակով, և մանրակրկիտ մաքրել։
Բաղադրություն
5%> քլորային հիմքով սպիտակեցուցիչներ, 5%> ֆոսֆատներ, 5%> օճառ, հոտավորիչների խառնուրդ
Անվտանգություն
Պահել երեխաների համար անհասանելի վայրում: Աչքի մեջ ընկնելու դեպքում անհապաղ լվանալ աչքը ջրի մեծ քանակությամբ և դիմել բժշկի։ Կրել ակնոցներ կամ աչքերի պաշտպանիչներ։ Կուլ տալու դեպքում դիմել բժշկի՝ ցույց տալով տուփը կամ պիտակը
Մաքրող միջոցը անվտանգ է, չի պարունակում վնասակար նյութեր, որոնք կարող են վնասել շրջակա միջավայրը։ Անվտանգության նշաններին, ինչպես նաև օգտակար խորհուրդներին ծանոթացեք այստեղ։