Sidolux Professional – Սիդոլյուքս Պրեֆեսիոնալ էկրան, մոնիտոր մաքրող միջոց
Sidolux Professional էկրան, մոնիտոր մաքրող միջոցը նախատեսված է էկրանների և մոնիտորների մաքրման համար։ Հիանալի մաքրում է LCD / TFT / LED /պլազմային էկրանները, համակարգիչների, հեռախոսների, սենսորային պանելների, GPS սարքերի, սքաներների և այլ ապակե մակերեսները։ Մաքրող միջոցը կարելի է օգտագործել նաև ապակիների մաքրման համար։ Արդյունավետորեն հեռացնում է փոշին, աղտոտվածությունը, մատնահետքերը՝ հետքեր չթողնելով մաքրվող մակերեսին։
Չի պարունակում ամիակ կամ քայքայիչներ, ինչի շնորհիվ այն բացարձակ անվնաս է մաքրվող մակերեսների համար։ ESD համակարգը կանխում է փոշու հավաքումը էկրանների վրա՝ պահպանելով նկարի որակը։
Առավելություններ
- Անթերի մաքրում է էկրանները և մոնիտորները
- Կարելի է օգտագործել նաև ապակիների մաքրման համար
- Հեռացնում է մատնհետքերը մակերեսից
- Չի պարունակում քայքայիչներ
- Անվնաս է ցանկացած մակերեսի համար
- Կանխում է փոշու հավաքումը մակերեսին
Ծավալը՝ 200 մլ
Օգտագործման եղանակ
Մաքրող միջոցի ոչ մեծ քանակություն ցողել կտորի վրա և մաքրել մակերեսը։ Խորհուրդ է տրվում մաքրող միջոցի օգտագործումից առաջ մաքրվող սարքավորումը անջատել սնուցումից։
Բաղադրություն
<5% անիոնային ՄԱՆ, կոնսերվանտներ (Մեթիլիզոթիազոլինոն, Բենզիսոթիազոլինոն)։
Անվտանգություն
Պահել երեխաների համար անհասանելի վայրում: Աչքի մեջ ընկնելու դեպքում անհապաղ լվանալ աչքը ջրի մեծ քանակությամբ և դիմել բժշկի։ Կրել ակնոցներ կամ աչքերի պաշտպանիչներ։ Կուլ տալու դեպքում դիմել բժշկի՝ ցույց տալով տուփը կամ պիտակը
Մաքրող միջոցը անվտանգ է, չի պարունակում վնասակար նյութեր, որոնք կարող են վնասել շրջակա միջավայրը։ Անվտանգության նշաններին, ինչպես նաև օգտակար խորհուրդներին ծանոթացեք այստեղ։