Sidolux – Սիդոլյուքս լամինատե հատակ մաքրող միջոց
Sidolux լամինատե հատակ մաքրող միջոցն արդեն ունի կատարելագործված բանաձև, որը երաշխավորում է մաքրման ավելի բարձր արդյունավետություն։ Մաքրող միջոցը պարունակում է բնական մոմ, որը ը պաշտպանում է մակերեսը ջրի վնասող ազդեցությունից։
Մաքրող միջոցի սիլիկոնային միացությունները ավելի են հեշտացնում մաքրող միջոցի տարածումը մաքրվող մակերեսին։ Հատուկ ընտրված ակտիվ քիմիական նյութերը ապահովում են մաքրման առավելագույն արդյունավետություն։ Հիմա Ձեր հատակը երկար ժամանակ կլինի ինչպես նորը։
Առավելություններ
- Փայլ է հաղորդում հատակին՝ առանց հատուկ փայլեցման անհրաժեշտության
- Պաշտպանում է հատակը մեխանիկական վնասվածքներից
- Առաջացնում է չսահող մակերես
- Կանխում է հատակը կրկնակի աղտոտումից
- Հատակը պաշտպանում է խոնավության ներթափանցումից
Ծավալը՝ 750 մլ
Օգտագործման եղանակ
2 չափաբաժին (50 մլ) մաքրող միջոց ավելացնել 5լ ջրին և ստացված լուծույթով մաքրել մակերեսը մոպի կամ կտորի միջոցով։ Խիստ աղտոտվածության դեպքում մակերեսը մաքրել առանց ջրի ավելացման՝ մաքրող միջոցով թրջած սպունգի կամ կտորի օգնությամբ։
Բաղադրությունը
<5% հոտավորիչների խառնուրդ (Ցիտրոնելլոլ), կոնսերվանտ (Մեթիլիզոթիազոլինոն, Բենզիզոթիազոլինոն), անիոնային ՄԱՆ, ոչ իոնածին ՄԱՆ, >30% ջուր։
Անվտանգություն
Պահել երեխաների համար անհասանելի վայրում: Աչքի մեջ ընկնելու դեպքում անհապաղ լվանալ աչքը ջրի մեծ քանակությամբ և դիմել բժշկի։ Կրել ակնոցներ կամ աչքերի պաշտպանիչներ։ Կուլ տալու դեպքում դիմել բժշկի՝ ցույց տալով տուփը կամ պիտակը։
Մաքրող միջոցը անվտանգ է, չի պարունակում վնասակար նյութեր, որոնք կարող են վնասել շրջակա միջավայրը։ Անվտանգության նշաններին, ինչպես նաև օգտակար խորհուրդներին ծանոթացեք այստեղ։