Sidolux professional – Սիդոլյուքս Պրոֆեսիոնալ լոգասենյակ մաքրող միջոց, 0.5 լ / պահեստային լիցքավորիչ
Sidolux professional լոգասենյակ մաքրող միջոցը նախատեսված է լոգասենյակում հիգիենիկ մաքրության պահպանման համար։ Հատուկ բանաձևի շնորհիվ հեշտությամբ և արդյունավետորեն հեռացնում է քարի նստվածքը, կեղտը, օճառի և ջրի հետքերը։
Խորհուրդ է տրվում ջրատար խողովակների, լոգախցիկների, լվացարանների մաքրության համար։ Այն շատ հարմար է օգտագործման համար, և նրա ազդեցության ժամանակահատվածը երկարեցված է։ Հաճելի մրգային բույրը լոգասենյակում երկար ժամանակ թարմության զգացողություն է թողնում։ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ՄԱՐՄԱՐԻ ԵՎ ԿՐԱՔԱՐԻ ՎՐԱ։
Առավելություններ
- Նախատեսված է ողջ լոգասենյակի մաքրության համար
- Հեշտությամբ հեռացնում է կրային նստվածքը
- Արդյունավետորեն հեռացնում է ջրի, օճառի հետքերը
- Մաքրվող մակերեսին հետքեր չի թողնում
- Կարելի է օգտագործել առանց ձեռնոցների
Ծավալը՝ 500 մլ
Օգտագործման եղանակ
Մաքրող միջոցը փչել մաքրվող մակերեսի վրա, թողնել մոտ 1 րոպե, այնուհետև մաքրել չոր կտորով կամ թղթե անձեռոցիկով։ Քարի նստվածքի հաստ շերտի դեպքում մաքրող միջոցը փչելուց 1 րոպե հետո մաքրվող մակերեսը սրբել խոնավ սպունգով և փայլեցնել չոր կտորով։ Ուշադրություն! լոգախցիկների մաքրությունից հետո անհրաժեշտ է լոգախցիկի դռները բաց թողնել։
Բաղադրություն
<5% անիոնային ՄԱՆ, ոչ իոնային ՄԱՆ, հոտավորիչների խառնուրդ, կոնսերվանտ (Բենզոատի թթու):
Անվտանգություն
Պահել երեխաների համար անհասանելի վայրում: Աչքի մեջ ընկնելու դեպքում անհապաղ լվանալ աչքը ջրի մեծ քանակությամբ և դիմել բժշկի։ Կրել ակնոցներ կամ աչքերի պաշտպանիչներ։ Կուլ տալու դեպքում դիմել բժշկի՝ ցույց տալով տուփը կամ պիտակը
Մաքրող միջոցը անվտանգ է, չի պարունակում վնասակար նյութեր, որոնք կարող են վնասել շրջակա միջավայրը։ Անվտանգության նշաններին, ինչպես նաև օգտակար խորհուրդներին ծանոթացեք այստեղ։