Sidolux professional – Սիդոլյուքս Պրոֆեսիոնալ մաքրող կրեմ, դասական
Sidolux professional մաքրող կրեմը նախատեսված է տարբեր մակերեսների մաքրման համար՝ ինչպես խոհանոցի, այնպես էլ լոգասենյակի։ Իդեալականորեն համապատասխանում է սալիկների, տեռակոտայի, լոգախցիկների, լվացարանների, միկրոալիքային վառարանների, ինչպես նաև քրոմային, էմալապատ և կերամիկական մակերեսների մաքրման համար։
Սոդայի առկայության շնորհիվ մաքրող միջոցը երաշխավորում է մաքրվող մակերեսի աղտոտվածության արագ մաքրում։
Առավելություններ
- Ապահովում է անթերի մաքրություն
- Նախատեսված է տարբեր մակերեսների մաքրության համար
- Չի վնասում մաքրվող մակերեսը
- Անվնաս է նաև էմալապատ, քրոմային մակերեսների համար
Ծավալը՝ 500 մլ
Օգտագործման եղանակ
Մաքրող միջոցը բարակ շերտով քսել խոնավ կտորի վրա կամ անմիջապես մաքրվող մակերեսին և հավասարաչափ տարածել։ Մաքրման ավարտին մանրակրկիտ հեռացնել կրեմը մաքրվող մակերեսի վրայից։ Աշխատանքի ընթացքում օգտագործել աչքերի պաշտպանիչ միջոցներ։
Բաղադրություն
<5% ոչ իոնագեն ՄԱՆ, հոտավորիչների խառնուրդ (Լիմոնեն), կոնսերվանտներ (Մեթիլիզոթիազոլինոն, Բենզիզոթիազոլինոն), >30% ջուր։
Անվտանգություն
Պահել երեխաների համար անհասանելի վայրում: Աչքի մեջ ընկնելու դեպքում անհապաղ լվանալ աչքը ջրի մեծ քանակությամբ և դիմել բժշկի։ Կրել ակնոցներ կամ աչքերի պաշտպանիչներ։ Կուլ տալու դեպքում դիմել բժշկի՝ ցույց տալով տուփը կամ պիտակը
Մաքրող միջոցը անվտանգ է, չի պարունակում վնասակար նյութեր, որոնք կարող են վնասել շրջակա միջավայրը։ Անվտանգության նշաններին, ինչպես նաև օգտակար խորհուրդներին ծանոթացեք այստեղ։