DYWANLUX – Դիվանլյուքս հեղուկ գորգերի մաքրման համար
DYWANLUX-ը արդյունավետորեն հեռացնում է փոշին, աղտոտվածությունը և ծաղկային փոշին։ Հեշտացնում է կենդանիների մազերի հեռացումը։
Անվտանգ է առողջության համար, չի առաջացնում գրգռվածություն։ Մանրակրկտորեն մաքրում և հեռացնում է կեղտաբծերը։
Առավելություններ
- Հիանալի մաքրում է
- Հեռացնում է ամենախորը աղտոտվածությունը
- Ունի նուրբ և հաճելի բույր
- Անվնաս է գործվածքների համար
- Նվազեցնում է ալերգեննրի քանակը
Ծավալը՝ 500 մլ
Օգտագործման եղանակ
Օգտագործումից առաջ ստուգել գույների կայունությունը քիչ տեսանելի հատվածում։ 1. Մակերեսը փոշեկուլով մաքրել, 2․ Մաքրող միջոցը բացել ջրով (մաքրող միջոցի 1 բաժինը ավելացնել 6-10 բաժին ջրին)՝ կախված աղտոտվածության աստիճանից։ 3․ Ինտենսիվորեն խառնելով՝ առաջացնել փրփուր, 4․ Ստացված լուծույթը քսել մակերեսին և մաքրել սպունգի կամ խոզանակի միջոցով։ 5․Չորանալուց հետո մակերեսը մանրակրկիտ մաքրել փոշեկուլի միջոցով։
Բաղադրություն
<5% անիոնային ՄԱՆ, <15% հոտավորիչներ, <5% թթվածնային հիմքով սպիտակեցնող միացություններ
Անվտանգություն
Պահել երեխաների համար անհասանելի վայրում: Աչքի մեջ ընկնելու դեպքում անհապաղ լվանալ աչքը ջրի մեծ քանակությամբ և դիմել բժշկի։ Կրել ակնոցներ կամ աչքերի պաշտպանիչներ։ Կուլ տալու դեպքում դիմել բժշկի՝ ցույց տալով տուփը կամ պիտակը:
Մաքրող միջոցը անվտանգ է, չի պարունակում վնասակար նյութեր, որոնք կարող են վնասել շրջակա միջավայրը։ Անվտանգության նշաններին, ինչպես նաև օգտակար խորհուրդներին ծանոթացեք այստեղ։