Sidolux – Սիդոլյուքս պատուհան մաքրող միջոց
Sidolux պատուհան մաքրող միջոցը ապահովում է անթերի մաքրություն և փայլեցում: Նախատեսված է բոլոր տեսակի հարթ և լվացվող մակերեսների համար՝ հայելիներ, պատուհաններ և այլն
Պատուհան մաքրող միջոցը նանո-մասնիկների շնորհիվ մաքրվող մակերեսների վրա ձևավորվում է շերտ, որը կանխում է փոշու և կեղտի հավաքումը մակերեսի վրա՝ փոխանցելով նրան ինքնամաքրվող հատկություններ։ Հատուկ մշակված բանաձևի շնորհիվ հետքեր չի թողնում մաքրվող մակերեսի վրա։
Առավելություններ
- Ապահովում է անթերի մաքրություն և փայլ
- Մաքրում է առանց շերտագծերի
- Ձևավորում է պաշտպանիչ էֆեկտ
- Կանխում է փոշու հավաքումը մաքրվող մակերեսին
- Ունի նուրբ և հաճելի բույր
Ծավալը՝ 500 մլ
Օգտագործման եղանակ
Մաքրող միջոցը ցողել անմիջապես մաքրվող մակերեսին, այնուհետև մաքրել մաքուր և չոր կտորով։
Բաղադրություն
5%> ոչ իոնածին ՄԱՆ, անիոնային ՄԱՆ, հոտավորիչների հավաքածու, կոնսերվանտներ (Methylchloroisothiazolinone, Benzisothiazolinone)։
Անվտանգություն
Պահել երեխաների համար անհասանելի վայրում: Աչքի մեջ ընկնելու դեպքում անհապաղ լվանալ աչքը ջրի մեծ քանակությամբ և դիմել բժշկի։ Կրել ակնոցներ կամ աչքերի պաշտպանիչներ։ Կուլ տալու դեպքում դիմել բժշկի՝ ցույց տալով տուփը կամ պիտակը։
Մաքրող միջոցը անվտանգ է, չի պարունակում վնասակար նյութեր, որոնք կարող են վնասել շրջակա միջավայրը։ Անվտանգության նշաններին, ինչպես նաև օգտակար խորհուրդներին ծանոթացեք այստեղ։