SIDOLUX M – Սիդոլյուքս Մ կահույքի անտիստատիկ աերոզոլ փոշու դեմ
SIDOLUX M կահույքի անտիստատիկ աերոզոլ փոշու դեմ։ Մաքրող միջոցը ոչ միայն կմաքրի, այլև թարմություն կհաղորդի Ձեր տանը։ Չի պարունակում ալերգիա առաջացնող նյութեր։ Արդյունավետորեն վերացնում է օդում գտնվող ալերգենները, ինչպիսիք են փոշին, բորբոսային սպորները, ալերգիա առաջացնող նյութերը, որոնք առաջանում են շներից և կատուներից, այլ ինֆեկցիոն ալերգեններ։
Առավելություններ
- Հիանալի մաքրում է
- Թողնում է կայուն հաճելի բույր
- Կանխում է կրկնակի աղտոտումից
- Կահույքի վրա ձևավորում է պաշտպանիչ շերտ
- Կահույքը պաշտպանում է խոնավությունից
Ծավալը՝ 350 մլ
Օգտագործման եղանակ
Օգտագործումից առաջ թափահարել։ Փչել մաքրվող մակերեսին 20 սմ հեռավորությունից և սրբել չոր կտորով։ Փոքր մակերեսները և դժվարահասանելի վայրերը մաքրել նախապես մաքրող միջոցով խոնավեցրած կտորով։
Բաղադրությունը
5%< ալֆատիկ ածխաջրածիններ <15%, ոչ իոնային ՄԱՆ, հոտավորիչների խառնուրդ:
Անվտանգություն
Պահել երեխաների համար անհասանելի վայրում: Աչքի մեջ ընկնելու դեպքում անհապաղ լվանալ աչքը ջրի մեծ քանակությամբ և դիմել բժշկի։ Կրել ակնոցներ կամ աչքերի պաշտպանիչներ։ Կուլ տալու դեպքում դիմել բժշկի՝ ցույց տալով տուփը կամ պիտակը
Մաքրող միջոցը անվտանգ է, չի պարունակում վնասակար նյութեր, որոնք կարող են վնասել շրջակա միջավայրը։ Անվտանգության նշաններին, ինչպես նաև օգտակար խորհուրդներին ծանոթացեք այստեղ։