Sidolux professional – Սիդոլյուքս Պրոֆեսիոնալ խոհանոց մաքրող միջոց
Sidolux professional խոհանոց մաքրող միջոցը նախատեսված է խոհանոցում ընթացիկ մաքրության պահպանման համար։ Հեշտությամբ և արդյունավետորեն հեռացնում է խոհանոցին հատուկ աղտոտվածությունը։ Խորհուրդ է տրվում լամինացված խոհանոցային սեղանների, խոհանոցային օդակլանիչների, պահարանների, քրոմա-նիկելային, կերամիկական մակերեսների, լաքապատված փայտյա մակերեսների մաքրման համար։
Հատուկ մշակված բանաձևը հեշտությամբ հեռացնում է սննդի մնացորդները, չորացած կեղտը և յուղը, ինչպես նաև ախտահանում է մաքրվող տարածքը։ Ապրանքը շատ հարմար է օգտագորգծման համար, ազդեցության ժամանակահատվածը երկարեցված է։ Մաքրությունից հետո խոհանոցում թողնում է մեղմ և հաճելի բույր։ Մաքրող միջոցը անվնաս է սննդի համար, և նրա հատուկ բանաձևը չի վնասում մաքրվող մակերեսը։
Առավելություններ
- Նախատեսված է ողջ խոհանոցի մաքրության համար
- Հեշտությամբ հեռացնում է յուղը
- Արդյունավետորեն հեռացնում է ջրի, օճառի հետքերը
- Մաքրվող մակերեսին հետքեր չի թողնում
- Ունի խնձորի նուրբ բույն
- Կարելի է օգտագործել առանց ձեռնոցների
Ծավալը՝ 500 մլ
Օգտագործման եղանակ
Մաքրող միջոցը փչել մաքրվող մակերեսի վրա, թողնել մոտ 1 րոպե, այնուհետև մաքրել չոր կտորով կամ թղթե անձեռոցիկով։ Խիստ աղտոտվածության դեպքում մաքրող միջոցը փչելուց 1 րոպե հետո մաքրվող մակերեսը սրբել խոնավ սպունգով և փայլեցնել չոր կտորով։
Բաղադրություն
<5% ոչ իոնագեն ՄԱՆ, անիոնային ՄԱՆ, հոտավորիչներ [methylchloroisothiazolinone, methylisothiazolinone, (ethylenedioxy) dimethanol]:
Անվտանգություն
Պահել երեխաների համար անհասանելի վայրում: Աչքի մեջ ընկնելու դեպքում անհապաղ լվանալ աչքը ջրի մեծ քանակությամբ և դիմել բժշկի։ Կրել ակնոցներ կամ աչքերի պաշտպանիչներ։ Կուլ տալու դեպքում դիմել բժշկի՝ ցույց տալով տուփը կամ պիտակը
Մաքրող միջոցը անվտանգ է, չի պարունակում վնասակար նյութեր, որոնք կարող են վնասել շրջակա միջավայրը։ Անվտանգության նշաններին, ինչպես նաև օգտակար խորհուրդներին ծանոթացեք այստեղ։