DYWANLUX – Դիվանլյուքս լվացող փոշեկուլի համար
DYWANLUX մասնագիտացված, քիչ փրփրող միջոցը նախատեսված է գորգերի, գորգային մակերեսների, կահույքի և ավտոմեքենաների կտորե մակերեսների՝ փոշեկուլի միջոցով մաքրման համար։ Մանրակրկիտ ընտրված բաղադրիչները ապահովում են կեղտի արդյունավետ հեռացումը։
Չորացումից հետո մաքրվող մակերեսին չի թողնում փրփուրի հետքեր։ Գորգերին և այլ մաքրվող մակերեսներին հաղորդում է նրբություն և փափկություն։ Մաքրությունից հետո մաքրող միջոցը թողնում է երկարատև, հաճելի բույր։
Առավելություններ
- Հիանալի մաքրում է
- Հեռացնում է ամենախորը աղտոտվածությունը
- Ունի նուրբ և հաճելի բույր
- Անվնաս է գործվածքների համար
- Նվազեցնում է ալերգեննրի քանակը
Ծավալը՝ 500 մլ
Օգտագործման եղանակ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ! մաքրող միջոցի օգտագործումից առաջ ստուգել մաքրվող մակերեսի գույների կայունությունը քիչ տեսանելի հատվածում։ 1. Մաքրվող մակերեսի վրայից մանրակրկիտ հեռացնել փոշին փոշեկուլի միջոցով, 2․ մաքրող միջոցը ավելացնել ջրին՝ մաքրող միջոցի 1 բաժինը խառնել 6-10 բաժին ջրին՝ կախված մակերեսի աղտոտվածության աստիճանից։ 3․ Ստացված լուծույթը լցնել փոշեկուլի համապատասխան տարրայի մեջ, 4․ DYWANLUX մաքրող միջոցի լուծույթով մաքրել գորգային մակերեսները, կահույքի և ավտոմեքենաների կտորե մակերեսները փոշեկուլի միջոցով։ Խիստ աղտոտվածության դեպքում գործողությունները կրկնել։ Մաքրության ընթացքում օգտագործել աչքերի և ձեռքի մաշկի պաշտպանիչ միջոցներ։
Բաղադրություն
<5% հոտավորիչների խառնուրդ, կոնսերվանտներ (Մեթիլիզոթիազոլինոն, Բենզիզոթիազոլինոն), ոչ իոնածին ՄԱՆ, >30% ջուր։
Անվտանգություն
Պահել երեխաների համար անհասանելի վայրում: Աչքի մեջ ընկնելու դեպքում անհապաղ լվանալ աչքը ջրի մեծ քանակությամբ և դիմել բժշկի։ Կրել ակնոցներ կամ աչքերի պաշտպանիչներ։ Կուլ տալու դեպքում դիմել բժշկի՝ ցույց տալով տուփը կամ պիտակը
Մաքրող միջոցը անվտանգ է, չի պարունակում վնասակար նյութեր, որոնք կարող են վնասել շրջակա միջավայրը։ Անվտանգության նշաններին, ինչպես նաև օգտակար խորհուրդներին ծանոթացեք այստեղ։